Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Միքայել Մինասյանը՝ Մալթայի դեսպան

Միքայել Մինասյանը՝ Մալթայի դեսպան
17.05.2014 | 22:00

Մալթայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը` Վատիկան) իր հավատարմագրերը հանձնել է Մալթայի Ինքնիշխան Մարտական ՈՒխտի Արքայազն և Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին:
Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթում դեսպան Մինասյանը անդրադարձել է հայերի և Մալթայի Ինքնիշխան Մարտական ՈՒխտի միջև գոյություն ունեցող պատմական կապերին և մշակութային ժառանգությանը` վստահություն հայտնելով, որ դրանք լավ հիմք կհանդիսանան քրիստոնյաների ժամանակակից մարտահրավերները միասին հաղթահարելու համար:
Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգը պատասխան ելույթում ջերմորեն ողջունել է Սուրբ Աթոռում ՀՀ առաջին դեսպանին` մաղթելով նրան արգասաբեր աշխատանք:
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Մինասյանը և Մեծ Վարպետ Ֆրա Ֆեստինգը առանձնազրույց են ունեցել:

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ